Իրակլի Ղարիբաշվիլի. Ադրբեջանը Վրաստանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է, ամեն տարի առաջին հնգյակում է, այս տարի առևտուրն աճել է 15%-ով
Իրակլի Ղարիբաշվիլի. Ադրբեջանը Վրաստանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է, ամեն տարի առաջին հնգյակում է, այս տարի առևտուրն աճել է 15%-ով

«Ադրբեջանը Վրաստանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է, այն ամեն տարի առաջին հնգյակում է։ Այս տարի առևտուրն աճել է 15%-ով»,- այս մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ավելացել են նաև բեռնափոխադրումները։

«Զրույց ենք ունեցել նաեւ առեւտրատնտեսական խնդիրների հետ կապված։ Քննարկեցինք էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հարցեր։ Ադրբեջանը Վրաստանի առևտրային հիմնական գործընկերներից մեկն է։ Ամեն տարի այն առաջին հնգյակում է։ Այս տարի առևտուրն աճել է 15%-ով։ Անցյալ տարի էլ ռեկորդային ցուցանիշ ունեցանք. Աճել է նաև բեռնափոխադրումների ծավալը։ Ընդհանրապես, նշեմ, որ մենք շատ հաջող համագործակցում ենք բոլոր հարցերում՝ լինի դա էներգետիկ, տրանսպորտ, լոգիստիկա, թե այլ բնագավառ։ Մեր երկաթուղիները նույնպես շատ հաջող համագործակցություն ունեն»,- ասաց վարչապետը։