Իրակլի Ղարիբաշվիլի. Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու հարևանն է, այլև շատ ուժեղ ռազմավարական, առևտրային գործընկեր
Իրակլի Ղարիբաշվիլի. Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու հարևանն է, այլև շատ ուժեղ ռազմավարական, առևտրային գործընկեր

Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու հարևանն է, այլև շատ ուժեղ ռազմավարական գործընկեր, առևտրային գործընկեր,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ադրբեջանում կայացած ճեպազրույցում։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, երկար տարիներ Վրաստանը Ադրբեջանի հետ միասին իրականացրել է պատմական նշանակության նախագծեր։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այս շատ գեղեցիկ վայրում, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևին ինձ հյուրընկալելու համար։ Դուք նշեցիք, որ մի քանի ամիս առաջ Վրաստանում էիք, սկսեցինք նոր ավանդույթ ներդնել, երբ այցելում ենք ոչ միայն մայրաքաղաք, այլ նաև մարզեր։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան կարևոր է մեզ՝ վրացիներիս համար բարեկամությունը, եղբայրությունը ձեզ հետ, Ադրբեջանի հետ, ադրբեջանական ժողովրդի հետ, մենք դարավոր բարեկամություն ունենք։ Մենք ունենք շատ ամուր գործընկերություն, Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու հարեւանն է, այլեւ շատ ուժեղ ռազմավարական գործընկեր, առեւտրային գործընկեր։

Մենք բազմիցս նշել ենք պատմական նշանակություն ունեցող նախագծերը, որոնք արդեն իսկ իրականացվել և հաջողությամբ են աշխատում։ Ինչպես գիտեք, Վրաստանը շատ վստահելի տարանցիկ գործընկեր երկիր է այս կարևոր նախագծերի իրականացման համար։ Ինչպես նշեց պարոն նախագահը, մենք աշխատում ենք, կանգ չենք առնում, աշխատում ենք նոր նախաձեռնությունների վրա, ինչպիսին է սևծովյան էլեկտրական մալուխը, որպեսզի զարգացնենք «կանաչ միջանցքը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։