Իրակլի Ղարիբաշվիլի. 2022 թվականին իմ կառավարությունը մշակեց և հավանություն տվեց «Տեսլական 2030. Վրաստանի զարգացման ռազմավարությունը», որը մեր երկրի առաջին երկարաժամկետ քաղաքականության շրջանակային փաստաթուղթն է
Իրակլի Ղարիբաշվիլի. 2022 թվականին իմ կառավարությունը մշակեց և հավանություն տվեց «Տեսլական 2030. Վրաստանի զարգացման ռազմավարությունը», որը մեր երկրի առաջին երկարաժամկետ քաղաքականության շրջանակային փաստաթուղթն է

2022 թվականին իմ կառավարությունը մշակեց և հավանություն տվեց «Տեսլական 2030. Վրաստանի զարգացման ռազմավարությունը», որը մեր երկրի առաջին երկարաժամկետ քաղաքականության շրջանակային փաստաթուղթն է,- ՄԱԿ-ի 78-րդ նստաշրջանի բանավեճում իր ելույթի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, այն ներառում է բարեփոխումների համապարփակ փաթեթ, որոնք վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական առաջընթացը, լավ կառավարումը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Վարչապետը նաեւ նշել է, որ այս շրջանակային փաստաթուղթը կիրականացվի մինչեւ 2030 թվականը։

«Մենք ձգտում ենք համապարփակ, բազմակողմ առաջընթացի, ինչպես նաև էական ուշադրություն ենք դարձնում կրթության և սոցիալական բարեկեցության վրա: Ուժեղ կրթական համակարգերի կարևորությունը չի կարելի գերագնահատել, քանի որ այն ամուր, բարեկեցիկ և արդյունավետ հասարակությունների հիմնաքարն է: Կրթությանը հատկացնելով բյուջետային ռեսուրսներ՝ մենք բարելավում ենք թվային գրագիտությունը, որպեսզի մեծ թռիչք կատարենք այս ուղղությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։