Իրակլի Ղարիբաշվիլի. 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել
Իրակլի Ղարիբաշվիլի. 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել

2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել,- կառավարության նիստին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է վարչապետը, տնտեսության արագ վերականգնումը թույլ է տվել կառավարությանը էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը։

«Տնտեսության արագ վերականգնումը մեզ թույլ է տվել էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը, այն է՝ պետական ​​պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել է մինչև 50%՝ նախատեսված 60,1%-ի փոխարեն, իսկ համախմբված բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը՝ ի սկզբանե նախատեսված 7,6%-ի փոխարեն: Այնպես որ, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։