Իրակլի Ղարիբաշվիլի. 2021 թվականը բարդ տարի էր, միևնույն ժամանակ, մեծ փոփոխությունների տարի, մենք շատ աշխատանք կատարեցինք, հանգստացրինք երկիրը
Ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորը: Այսօր մենք հավաքվել ենք այս գեղեցիկ վայրում՝ միասին վառելու այս գեղեցիկ տոնածառը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի գլխավոր տոնածառի վառման արարողության ժամանակ, որտեղ կառավարության ղեկավարը ներկա էր իր ընտանիքի հետ միասին:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2021 թվականը բավականին բարդ տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ մեծ փոփոխությունների տարի։
«Իհարկե, ավանդաբար, Ամանորին պատրաստվում ենք տոնածառ վառելով։ Կհամաձայնեք, որ 2021 թվականը բավականին դժվար տարի էր, բայց, միաժամանակ, մեծ փոփոխությունների տարի էր, քանի որ մենք մեծ աշխատանք կատարեցինք, հանգստացրինք երկիրը։ Հիմա ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել բոլորիդ և մաղթել առաջին հերթին խաղաղություն, առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին, ձեր ծնողներին։ Ողջունում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր ապրում են մեր երկրի սահմաններից դուրս։ Ողջունում եմ Աբխազիայի, Օսեթիայի մեր համաքաղաքացիներին, սփյուռքի ներկայացուցիչներին։ Այս բեմից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս բժիշկներին, մեր հերոս ոստիկաններին, մեր զինվորներին այս դժվարին տարում կատարած քրտնաջան աշխատանքի համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Թող գալիք տարին լինի խաղաղության, բարօրության, ուրախության, սիրո և միության տարի։ Շատ շնորհակալ եմ, և թող Աստված ձեզ պահապան լինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: