Իրակլի Ղարիբաշվիլի. 2012 թվականին սոցիալապես անապահով երեխաներին օգնությունը զրոյական էր, վաղվանից յուրաքանչյուր երեխայի համար կկազմի 200 լարի
Իրակլի Ղարիբաշվիլի. 2012 թվականին սոցիալապես անապահով երեխաներին օգնությունը զրոյական էր, վաղվանից յուրաքանչյուր երեխայի համար կկազմի 200 լարի

Սոցիալապես անապահով երեխաներին օգնությունը 2012 թվականին զրոյական էր, վաղվանից օգնությունը կկազմի 200 լարի յուրաքանչյուր երեխայի համար,- այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշեց վարչապետը, կառավարությունը կես միլիարդ է ծախսում սոցիալապես անապահով երեխաներին օգնելու համար։

«Յուրաքանչյուր սոցիալապես անապահով երեխային տրվում է 200 լարի։ 230 000 երեխա ամեն ամիս ստանում է 200 լարի։ Այս օգնությունը եղել է 50 լարի, իմ օրոք դարձել է 200 լարի, հուլիսի 1-ից, վաղվանից օգնությունը կլինի 200 լարի, մեկ երեխայի համար ծախսում ենք կես միլիարդ։ Բավարա՞ր է: Միգուցե դա բավարար չէ, մենք պետք է ավելին անենք, երբ հնարավորություն ունենանք, ավելին կանենք։ Բարձրացրինք թոշակները, ավելացրինք սոցիալական նպաստները։

Սկսեցինք նաեւ սոցիալապես անապահով խավերի զբաղվածության ծրագիր, ստեղծվեց մինչեւ 40 000 նոր աշխատատեղ։ Նրանց ակտիվորեն ներգրավեցինք, այդ մարդկանց մի զգալի մասն աստիճանաբար կտեղափոխվի մասնավոր հատված։ Ի վերջո, սա գործընթաց է, աշխատանք է պետք, իհարկե, նաեւ համապատասխան խրախուսման կարիք ունի։ Երեխայի աջակցությունը զրոյական է եղել 2012 թվականին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը պատասխանել է նաև թոշակառուների վարկերի վերաբերյալ հարցին և նշել, որ կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որտեղ ակտիվորեն մասնակցել են պատգամավորները, աճուրդ է անցկացվել և տոկոսադրույքները իջեցվել են, և այժմ դրույքաչափը 26% է։