Իրակլի Ղարիբաշվիլի. 2012 թվականից պետությունը մինչև 30 մլն լարի է ներդրել Բաթումիի ծովային ակադեմիայի զարգացման համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստուգել է Բաթումիի ծովային ակադեմիայի նոր ուսումնական կենտրոնը։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետին հյուրընկալել է ակադեմիայի ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Թամար Իոսելիանին։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, 2012 թվականից պետությունը Բաթումիի ծովային ակադեմիայի զարգացման համար ներդրել է մինչև 30 մլն լարի։ Վարչապետի խոսքով՝ ակադեմիան Սեւծովյան տարածաշրջանի լավագույն ծովային դպրոցներից մեկն է։
Նավաստիների ուսումնական կենտրոնն ամբողջությամբ վերականգնվել է: Փոխվել են համակարգչային սարքավորումները և իրականացվել գործող սիմուլյատորների ծրագրային մոդելավորում: Պայմանագրով «WARTSILA» միջազգային ընկերությունը երեք տարով ծրագրային ապահովում կտրամադրի ուսումնական կենտրոնին և ավտոմատ կերպով կթարմացնի ծրագրերը։
Ուսումնական կենտրոնին ավելացվել են քննասենյակն ու լսարանը, կազմակերպվել են սպասասրահն ու ճակատային գրասենյակը: Շենքում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, թարմացվել է կահույքը, գույքը, ձեռք են բերվել գործնական պարապմունքների համար անհրաժեշտ գործիքներ և սարքավորումներ։
Ծրագրային ապահովման ամբողջական արդիականացման արդյունքում նավաստիների ուսուցման, վերապատրաստման և հավաստագրման կենտրոնը անցել է «Smart Support»-ի։
Բաթումիի պետական ծովային ակադեմիայի ուսանողների և ներկայիս նավաստիների համար բացվել է ժամանակակից և բազմաֆունկցիոնալ ուսումնական լողավազան։
Ուսումնական լողավազանի հիմքում ակադեմիայի ուսանողները և գործող նավաստիները կարող են անցնել գրեթե իրատեսական, մոդելավորված եղանակային տարբեր պայմաններ՝ առաջնային և կոլեկտիվ անվտանգության, ծովում և փրկարարական գործողությունների վարժություններ: Լողավազանը թույլ է տալիս նաև ստորջրյա լողի վարժություններ կատարել:
Ռազմածովային ակադեմիայում վարչապետին նվիրել են ակադեմիայի ուսանողների պատրաստած նավի մակետը։
Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։