Իրակլի Ղարիբաշվիլի. 2012-ի համեմատ գրեթե կես միլիոն մարդ դուրս է եկել աղքատությունից, այն ժամանակ 1 միլիոն 100 հազար մարդ գտնվում էր աղքատության շեմից ցածր, այժմ այս ցուցանիշը կրկնակի կրճատվել է
Իրակլի Ղարիբաշվիլի. 2012-ի համեմատ գրեթե կես միլիոն մարդ դուրս է եկել աղքատությունից, այն ժամանակ 1 միլիոն 100 հազար մարդ գտնվում էր աղքատության շեմից ցածր, այժմ այս ցուցանիշը կրկնակի կրճատվել է

2012-ի համեմատ գրեթե կես միլիոն մարդ դուրս է եկել աղքատությունից, 1 100 000 մարդ գտնվում էր աղքատության շեմից ցածր 2012-ին, երբ մենք ստանձնեցինք իշխանությունը, և այս ցուցանիշը կրկնակի կրճատվել է,- այս մասին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին գործազրկության մակարդակը 27 տոկոս էր, հիմա այն հասել է 17 տոկոսի, սա մեծ առաջընթաց է 10 տարվա ընթացքում։ Աղքատության մակարդակը, եթե չեմ սխալվում, 37-38 տոկոս է եղել 2010, 2011, 2012 թվականներին։ Ուստի, այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, միայն խոսքեր չեն, այդ ամենը հիմնավորված է փաստերով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, աղքատության մակարդակը հասել է 15,6 տոկոսի, ինչը դեռ մեծ խնդիր է, բայց պատմական նվազագույնը։

«Աղքատությունը գտնվում է պատմական նվազագույնի վրա՝ 15,6%, ինչը, իհարկե, դեռ մեծ խնդիր է, բայց դա պատմական նվազագույնն է: Ինչպես արդեն նշեց պարոն Լևանը, բոլորս էլ լավ գիտենք, որ 2012-ի համեմատ գրեթե կես միլիոն մարդ դուրս է եկել աղքատությունից, 2012-ին, երբ մենք ստանձնեցինք իշխանությունը, 1 միլիոն 100 հազար մարդ գտնվում էր աղքատության շեմից ցածր, և այս ցուցանիշը կրկնակի կրճատվել է»,- նշել է վարչապետը։