Իրակլի Չիխովանին հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիխովանն հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։
Պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ Վետերանների մշակույթի և հանգստի այգում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Նրանք ծաղիկներով են պատվել Մելիտոն Քանտարիայի կիսանդրին։
Վետերանների այգում ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և զինծառայողներ։
Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։