Իրակլի Չիքովանիի հետ մեկտեղ Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնեն Մակա Բոճորիշվիլին և Մամուկա Մդինարաձեն
Պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ մեկտեղ, Վրաստանի փոխվարչապետի պաշտոնները կզբաղեցնեն Մակա Բոճորիշվիլին և Մամուկա Մդինարաձեն։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կկատարի Վրաստանի փոխվարչապետի պարտականությունները, համապատասխանաբար, կառավարությունում կլինեն երեք փոխվարչապետներ», – ասաց Իրակլի Կոբախիձեն։
Բացի այդ, Վրաստանի կառավարության կառուցվածքին կավելացվի իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոնը, որը կգլխավորի Մամուկա Մդինարաձեն։
Պետական անվտանգության պաշտոնում Մամուկա Մդինարաձեին կփոխարինի Գեկա Գելաձեն։