Իրակլի Չիքովանին շնորհավորել է Տարածքային պաշտպանության բրիգադների անձնակազմին ստորաբաժանումների կազմավորման օրվա կապակցությամբ

18:02, 18.09.2026

Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին մասնակցել է Տարածքային պաշտպանության բրիգադների հիմնադրման օրվան նվիրված միջոցառմանը։

Բաթումիի 10-րդ տարածքային պաշտպանության բրիգադի ռազմաբազայում նշվող տարեդարձի միջոցառման ժամանակ պահեստազորայինները հանդիսավոր կերպով զինվորական երդում են տվել։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Ազգային գվարդիայի 10-րդ և 20-րդ տարածքային պաշտպանության բրիգադների անձնակազմին ստորաբաժանումների հիմնադրման օրվա, իսկ պահեստազորայիններին՝ երդում տալու կապակցությամբ։

Իր ելույթում Իրակլի Չիքովանին նշել է, որ Ազգային գվարդիայի տարածքային պաշտպանության բրիգադները պահեստազորի համակարգի կարևոր բաղադրիչներից մեկն են Վրաստանի անվտանգության պաշտպանության գործում։

Տեղեկատվությունը տարածել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ