Իրակլի Չիքովանին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը
Իրակլի Չիքովանին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ կայացել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 24-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ Ռամշտայն ավիաբազայում հանդիպման մասնակիցները քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը և Ուկրաինային համակարգված ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Տեղեկատվության համար՝ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը ստեղծվել է 2022 թվականի ապրիլին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ և միավորում է Ուկրաինային աջակցող ավելի քան 50 երկիր։