Իրակլի Չիքովանին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

13:48, 02.10.2026

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։ Գործընկերների հանդիպումը կայացել է Ադրբեջանի Շուշա քաղաքում՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանական ոլորտի եռակողմ նախարարական հանդիպման շրջանակում։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։ Ուշադրություն է հրավիրվել տարածաշրջանային և գլոբալ համատեքստում երկրների ռազմավարական դերի վրա։

«Իրակլի Չիքովանին և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ ձևաչափով պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի իրականացման մանրամասները։ Ընդգծվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցերը, ինչպես նաև վրացի և ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը զորավարժություններին։

Կողմերը խոսել են նաև Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափով համատեղ վարժանքների ու զորավարժությունների, ինչպես նաև փորձագիտական հանդիպումների կարևորության մասին։

Ադրբեջանի Հանրապետությունում անցկացված պաշտպանական եռակողմ նախարարականի շրջանակում Իրակլի Չիքովանին հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել նաև եռակողմ ձևաչափով։ Հաջորդ տարի պաշտպանական եռակողմ նախարարական հանդիպումը կհյուրընկալի Վրաստանը»,- նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ