Իրակլի Չիքովանին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջը
Իրակլի Չիքովանին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարար մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախատեսվում է Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողություն։

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհանդիպեն դեմ առ դեմ։ Իսկ հետո ընդլայնված կազմով կքննարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները։

Պաշտոնական հանդիպումներից առաջ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի շիրիմներին Բաքվի «Պատվո ծառուղում»։

Իրակլի Չիքովանին պատվիրակության ուղեկցությամբ ծաղիկներով զարդարել է նաև հերոսների հուշահամալիրը և հարգանքի տուրք մատուցել «Անմար կրակի» հուշահամալիրում զոհվածների հիշատակին։