Իրակլի Չիքովանի. «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» կողմնակալ հայտարարություններ է անում, որոնք ոչ մի հիմք չունեն, Սաակաշվիլին քաղբանտարկյալ չէ
Իրակլի Չիքովանի. «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» կողմնակալ հայտարարություններ է անում, որոնք ոչ մի հիմք չունեն, Սաակաշվիլին քաղբանտարկյալ չէ

«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» կողմնակալ հայտարարություններ է անում, որոնք ոչ մի հիմք չունեն, ընդհակառակը, լի են բազմաթիվ սխալներով,- այս մասին ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Չիքովանին։

Չիքովանիին հարցրել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձեւի մասին, որում ասվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին բանտում է գտնվում քաղաքական դրդապատճառներով, իսկ բանաձեւը իշխանություններին կոչ է անում արագ միջոցներ ձեռնարկել Սաակաշվիլիի առողջությունը պաշտպանելու և նրան անմիջապես ազատ արձակելու համար։

Իրակլի Չիքովանիի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ չէ:

«Կան Ստրասբուրգի դատարանի կոնկրետ որոշումներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են այն հանցագործությունները, որոնք Սաակաշվիլին կատարել է վրաց ժողովրդի դեմ։ Երբ այս անձը դադարել է ինքնաոչնչանալ, նրա առողջական վիճակը լավացել է, և նա կրում է իր պատիժը։ Ուստի այս բանաձեւը խորհրդանշական է»,- ասել է Իրակլի Չիքովանին։