Իրակլի Չիքովանի. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք երկկողմ հանդիպումներ կունենանք, կխոսենք 12 հանձնարարականների կատարման առումով մեր ունեցած առաջընթացի մասին
Իրակլի Չիքովանի. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք երկկողմ հանդիպումներ կունենանք, կխոսենք 12 հանձնարարականների կատարման առումով մեր ունեցած առաջընթացի մասին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենանք, կխոսենք 12 հանձնարարականների կատարման առումով մեր ունեցած առաջընթացի մասին,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին Ստրասբուրգում ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Չիկովանին, որտեղ բացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։

Նրա խոսքով, շաբաթվա ընթացքում Վրաստանի պատվիրակության մի քանի անդամներ ելույթ կունենան Խորհրդարանական վեհաժողովում, և ուշադրությունը կկենտրոնացվի երկրում տիրող իրավիճակի վրա։

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն անմիջականորեն կապված չէ Եվրամիությունում ընդունված որոշումների հետ, բայց դա շատ կարևոր ֆորում է՝ զրուցելու մեր գործընկերների, մարդկանց հետ, ովքեր յուրաքանչյուր պետության դիրքորոշումն են ձևավորում կոնկրետ հարցերի առնչությամբ։ Այս մարդիկ, ովքեր մասնակցում են Խորհրդարանական վեհաժողովին, ունեն շատ ակտիվ քաղաքական կյանք, ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական կյանքում և ազդեցություն ունեն գործընթացների վրա։

Ընդհանուր առմամբ, համագումարի օրակարգը շատ հագեցած է։ Կունենանք նաև երկկողմ հանդիպումներ, կհանդիպենք գործընկերների հետ, այդ թվում՝ սոցիալիստների խորհրդարանական խմբից, որտեղ կհամակարգենք ընդհանուր ծրագրերը։ Կխոսենք նաև երկրում տիրող իրավիճակի և 12 հանձնարարականների իրականացման գործում ունեցած առաջընթացի մասին։ Շաբաթվա ընթացքում վրացական պատվիրակության մի քանի անդամներ ելույթ կունենան Խորհրդարանական վեհաժողովում, որտեղ ուշադրությունը կկենտրոնացվի այս հարցերի վրա»,- ասել է Իրակլի Չիքովանին։