Իրակլի Չիքովանի. Վտանգ կրկին կա, ուստի մեր հիմնական պահանջն է, որ պաշտպանենք սոցիալական հեռավորություն և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում լքենք մեր բնակության վայրը
Միջոցառումների թեթևացումը կամ որևէ սահմանափակման չեղարկումը նկատի չունի այն, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտված է, կամ, որ Վրաստանում վտանգ չկա, այո, վտանգ կրկին կա,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Վարչապետի խոսնակը Վրաստանի Առաջին ալիքին և ալիքում աշխատող լրագրողներին շնորհակալություն է հայտնել ամենաթեժ կետերում՝ խիստ կարանտինով փակված շրջաններում աշխատելու և հասարակությանը կարևոր տեղեկությունն օպերատիվ կերպով փոխանցելու համար:
Իրակլի Չիքովանին զրուցել է երկրում կորոնավիրուսի տարածման դեմ արված քայլերի մասին և նշել, որ վտանգ կրկին կա, սակայն իշխանության կողմից վաղ փուլում արված քայլերը տվեցին դրական արդյունք:
«Մենք չենք կարող ասել, որ այն զոհերը, որոնք ունեցանք, դրական են, սակայն այն թվերի համեմատ, որոնք կան մեր, թեկուզ, հարևան պետություններում և աշխարհում, սա դրական արդյունք է: Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը չեղարկելուց հետո, ունեինք սպասում, որ արգելքի ընթացքում նրանց մոտ կկուտակվեին այնպիսի հարցեր, որոնց լուծումը հնարավոր էր միայն մեքենայով: Մեր հիմնական պահանջը, ոչ միայն իշխանության, այլ համաճարակաբանների, բժիշկների այն է, որ պաշտպանենք սոցիալական հեռավորություն և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում լքենք մեր բնակության վայրը»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին: