Իրակլի Չիքովանի. Պետությունը, իշխանությունը, քաղաքական թիմը և հասարակությունը կարողացանք կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ պայքարն ավարտված է
Վաղվանից Վրաստանում այլևս չի գործի արտակարգ դրություն և «պարետային ժամ», սակայն կլինեն որոշ սահմանափակումներ, որն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք պայքարել կորոնավիրուսի դեմ,- այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:
«Ցանկանում եմ, հասարակությանը շնորհակալություն հայտնել, որ նրանք կարողացել են ամիսների ընթացքում առավելագույնս ենթարկվել սահմանափակումներին և հանձնարարականներին: Եղել են նաև բացառություններ, սակայն ընդհանուր առմամբ, պետությունը, իշխանությունը, քաղաքական թիմը և հասարակությունը կարողացանք կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ պայքարն ավարտված է»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:
Նրա խոսքով, այն սահմանափակումների ժամանակաշրջանը, որը երկրում մնում է արտակարգ դրությունից հետո՝ կախված է համաճարակային իրավիճակից:
«Ստիպված ենք ապրել նոր իրականության մեջ, որը պետք է տա հնարավորություն, հարմարվել իրավիճակին: Կան սահմանափակումներ, ինչպիսին է սոցիալական հեռավորությունը, բժշկական դիմակներ կրելը և այլն»,- նշել է Իրակլի Չիքովանին: