Իրակլի Չիքովանի - Օգոստոսի 18-ին Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է, մենք խոնարհվում ենք մեր երկրի նորագույն պատմության ականավոր և անկոտրում հերոսի առջև
Իրակլի Չիքովանի - Օգոստոսի 18-ին Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է, մենք խոնարհվում ենք մեր երկրի նորագույն պատմության ականավոր և անկոտրում հերոսի առջև

Օգոստոսի 18-ին Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է, մենք խոնարհվում ենք մեր երկրի նորագույն պատմության ականավոր և անկոտրում հերոսի առջև,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։

Նրա խոսքով, գալիք սերունդների համար Գիորգի Անծուխելիձեն դարձավ հայրենիքին նվիրվածության, հոգևոր ուժի, հայրենասիրության տիպար։

«2008 թվականի օգոստոսյան պատերազմում Գիորգի Անծուխելիձեն կյանքի գնով պաշտպանեց Վրաստանի պետական ​​դրոշն ու երկրի պատիվը։ Գալիք սերունդների համար նա դարձավ հայրենիքին նվիրվածության, հոգևոր ուժի, հայրենասիրության օրինակ։ Մեր երկրի ազատությունն ու անկախությունը Գիորգի Անծուխելիձեի, նրա նման քաջարի զինվորների ու հերոսների վրա է։ Փա՛ռք հերոսներին»,- գրել է Չիքովանին։