Իրակլի Չիքովանի. Մենք ամեն ինչ ունենք, որպեսզի Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ
Իրակլի Չիքովանի. Մենք ամեն ինչ ունենք, որպեսզի Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ

Ցավալի փաստ է, երբ ընդդիմությունն ու նրանց հեռուստաալիքները շահարկում են, որ Վրաստանը չի կատարում հանձնարարականներից և ոչ մեկը։ Անգամ Եվրամիության գնահատականներում խոսք չկա այն մասին, որ ինչ-որ մեկը չի կատարվում,- լրագրողներին ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Չիքովանին։

Նրա խոսքով, Եվրամիության գնահատականներում խոսվում է Վրաստանի առաջընթացի եւ կոնկրետ մանրամասների մասին, որոնց վրա ակտիվորեն աշխատում են։

«Ասում են, որ մենք բավականին առաջընթաց ունենք, բայց կան կոնկրետ մանրամասներ, որոնք համապատասխան արձագանքի կարիք ունեն։ Դուք գիտեք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ պարոն Բորելը այստեղ էր։ Շատ կարևոր հանդիպում էր, և բացի պաշտոնական հանդիպումից, դա շատ կարևոր աշխատանքային փուլ էր մեր համագործակցության մեջ, որտեղ մենք համակարգում էինք այն որոշումները, որոնք պետք է կայացնեինք, պետք է հստակեցնեինք, և այս գործընթացը շարունակվում է։ Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել են շատ կարևոր օրենսդրական փոփոխություններ, առաջարկվել է գործողությունների կարևոր ծրագիր՝ կապված ապաօլիգարխացման հետ։ Ուստի մենք ամեն ինչ ունենք, որպեսզի Վրաստանը հոկտեմբերի վերջին ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Իրակլի Չիքովանին։