Իրակլի Չիքովանի. Բանակին հարգելն ու աջակցելը մեր անմիջական քաղաքացիական պարտքն է, սոցիալական բարձր պատասխանատվության արտահայտություն
Իրակլի Չիքովանի. Բանակին հարգելն ու աջակցելը մեր անմիջական քաղաքացիական պարտքն է, սոցիալական բարձր պատասխանատվության արտահայտություն

Խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիքովանին խոսել է ռազմաքաղաքացիական սերտ համագործակցության կարեւորության մասին։

Իրակլի Չիքովանիի խոսքով, անհրաժեշտ է ավելի շատ մտերմություն ունենալ հասարակության և բանակի միջև, անհրաժեշտ է բարձրացնել բանակի մասին տեղեկացվածությունը հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։

«Մեր երկրի պաշտպանները, հարգելի զինվորները, առանձնահատուկ կոչում ունեցող մարդիկ են։ Զինվոր լինել նշանակում է այլ ապրելակերպ։ Ողջ հասարակությունը պետք է հնարավորինս հոգա նրանց մասին»,- ասել է Իրակլի Չքովանին։

Նրա խոսքով, պետության հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ հասարակ քաղաքացիական անձինք հոգ տանեն և ակտիվորեն հարգանք ու աջակցություն ցուցաբերեն բանակի նկատմամբ։

«Սա մեր անմիջական քաղաքացիական պարտքն է և սոցիալական բարձր պատասխանատվության արտահայտություն»,- ասաց Պաշտպանության նախարարի թեկնածուն։

Խոսելով ռազմաքաղաքացիական համագործակցության թեմայի մասին՝ Իրակլի Չիքովանին նշել է, որ այս առումով պաշտպանության նախարարությունում իրականացվող նախագծերը հետագայում ավելի ակտիվ կշարունակվեն։