Իրակլի Չիքովանի. Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ցագերիում, բացարձակապես անընդունելի է և պետք է արագ հետաքննվի
Մինչ այժմ տեղի ունեցած բացարձակապես յուրաքանչյուր միջադեպ հիմնված էր սադրանքի վրա: Ինչ վերաբերում է Ցագերիին, ես նույնպես տեսա այն կադրերը, որտեղ մեքենայի վրա փամփուշտների հետքեր կան, սա խնդիր է և այն պետք է արագ հետաքննվի, – ասել է «Վրացական երազանքի» առաջնորդներից Իրակլի Չիքովանին:
Նա մեկնաբանել է «Հանուն Վրաստանի» կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությունը, թե կուսակցության Ցագերիի քաղաքապետի թեկնածու Բեսո Բենդելիանիի մեքենայի վրա կրակել են:
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ցագերիում, բացարձակապես անընդունելի է: Բոլորը, ովքեր տիրապետում են տեղեկության Ցագերիի իրավիճակին և ընդհանրապես, ով գնահատում է ընտրական իրավիճակը, իսկապես հասկանում են, որ «Վրացական երազանքի» տեղական և հատկապես կենտրոնական ներկայացուցիչները նման կերպ գործելու կարիք չունեն: Դա իսկապես արդյունք չի տա: Մենք առաջատար դիրքեր ունենք Ցագերիում և հաստատ գիտենք, որ շատ դրական արդյունք կլինի: Հետեւաբար, մինչ այժմ տեղի ունեցած միջադեպերից բացարձակապես բոլորը սադրանք են: Ինչ վերաբերում է Ցագերիին, ես նույնպես տեսա կադրեր, որտեղ մեքենայի վրա փամփուշտների հետքեր կան, սա խնդիր է և պետք է արագ հետաքննվի»,- հայտարարել է Չիքովանին: