Իրակլի Բերայա. Մեր երկիրն անպայման կդառնա դաշինքի անդամ, սա Վրաստանի և Դաշինքի որոշումն է: Ոչ մի երրորդ երկիր, չնայած իր ագրեսիվ հավակնություններին կամ միջուկային զինանոցի մեծությանը, չի կարող դրան խոչընդոտել
Մեր երկիրն անպայման կդառնա Դաշինքի անդամ: Սա Վրաստանի և Դաշինքի որոշումն է: Ոչ մի երրորդ երկիր, չնայած իր ագրեսիվ հավակնություններին կամ միջուկային զինանոցի մեծությանը, չի կարող դրան խոչընդոտել,- ասել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան:
Բերայան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունը, ով ասել է. «Մենք հավատարիմ ենք մնում Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը, և երբ խոսում ենք Ուկրաինայի և Վրաստանի մասին, մենք աջակցում ենք այդ երկրներին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին»։
Իրակլի Բերայայի խոսքով, դա շատ հստակ հայտարարություն է, որ Դաշինքի բաց դռների քաղաքականությունը չի վերանայվի։
«Բաց դռների քաղաքականությունն այն հիմնական սկզբունքներից մեկն է, որի վրա ընդհանուր առմամբ հիմնված է Դաշինքը եւ նրա գոյությունը։ Մենք բոլորս լավ գիտենք, որ Ռուսաստանի հավակնոտ և ագրեսիվ ապակառուցողական շահերը երբեք խոչընդոտ չեն հանդիսացել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այդպես եղել է նախկինում և այդպես կլինի ապագայում։ Այսօր մեր երկիրն ամենամոտն է Դաշինքին անդամակցելուն, ինչպես երբեք։ Ինչպես Դաշինքի հետ գործնական համագործակցության, այնպես էլ Դաշինքի քաղաքական աջակցության առումով, ինչը հաստատվում է Վրաստանին սատարող հայտարարություններով, մեր երկրի մասնակցությամբ Դաշինքի մինիստերիալի հանդիպումներին, Դաշինքի գագաթնաժողովներին։ Այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն, Հյուսիսատլանտյան խորհուրդը այցելում են Վրաստան, և որ մեր երկրում նման այցերի թիվն ավելանում է, նշանակում է, որ Եվրատլանտյան տարածքում անվտանգության վերաբերյալ որոշումները չեն կայացվում առանց Վրաստանի ներգրավվածության: Վրաստանն անպայման կդառնա դաշինքի անդամ: Սա միայն Վրաստանի և դաշինքի որոշումն է, և ոչ մի երրորդ երկիր, չնայած իր ագրեսիվ հավակնություններին կամ միջուկային զինանոցի մեծությանը, չի կարող դիմակայել դրան»,- ասել է Իրակլի Բերայան: