Իրակլի Բերաիան նշանակվել է Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար
Իրակլի Բերաիան նշանակվել է Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն տվել է համապատասխան հրամանը։
Իրակլի Բերաիան Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն էր։ Տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՆԳՆ բարեփոխումների և զարգացման վարչության տնօրենի պաշտոնը, եղել է նաև Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության տնօրենը։
Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում Իրակլի Բերաիան փոխարինել է Շալվա Լոմիձեին, ում պաշտոնանկության հրամանը հրապարակվել է վարչապետի կայքում։