Իրակլի Բերաիան հանդիպել է Գերմանիայի դեսպանին
Իրակլի Բերաիան հանդիպել է Գերմանիայի դեսպանին

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ:

Ըստ խորհրդարանի մամուլի ծառայության, կողմերը քննարկել են իրավիճակը գրավյալ շրջաններում և տարածաշրջանային անվտանգության միջավայրը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը, անվտանգության և պաշտպանության ոլորտում վրաց-գերմանական համագործակցությունը:

«Հյուրը վերահաստատեց Գերմանիայի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել Գերմանիայի ակտիվ ներգրավվածությանը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի մի շարք նախաձեռնությունների իրականացման գործընթացում: Իրակլի Բերաիան շեշտեց պաշտպանության և անվտանգության կոմիտեի և Գերմանիայի բունդեսթագի համապատասխան կոմիտեների միջև համագործակցության զարգացման և խորացման անհրաժեշտությունը և կարևորությունը, ինչպես նաև Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնում ստեղծված վրաց-գերմանական ֆորումին մասնակցությունը»,- ասվում է խորհրդարանի մամլո ծառայության տեղեկության մեջ:

Նրանց խոսքով, Իրակլի Բերաիան գերմանացի դիվանագետին է ներկայացրել կոմիտեի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցում էին կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմեր Չաչիբաիան և Գերմանիայի ռազմական կցորդ Լարս Ուկերվիցը: