Իրակլի Անթաձեի տեղեկությամբ, բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլիին ազատելու են վաղը
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլիին, Ցխինվալի բանտից ազատելու են վաղը:
Այս մասին, պետական անվտանգության ծառայության վերլուծաբանական ծառայության ղեկավար, Իրակլի Անթաձեն հայտարարել է, Էրգնեթիում կայացած միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում կայացած հանդիպումից հետո:
Այսօրվա հանդիպմանը վրացական կողմը հերթական անգամ պահանջել է անվերապահորեն ազատել ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին: Անթաձեի պարզաբանմամբ, հանդիպմանը զրուցել են նաև վերջերս վերսկսված, այսպես կոչված բորդերիզացիայի գործընթացի մասին: