Իրակի Կոբախիձե. Վրաստանում նվազում է ռուսական ազդեցությունը և դա մեր իշխանության վաստակներից մեկն է
Իրակի Կոբախիձե. Վրաստանում նվազում է ռուսական ազդեցությունը և դա մեր իշխանության վաստակներից մեկն է

Վրաստանում նվազում է ռուսական ազդեցությունը, այդ մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները, ռուսամետ կուսակցությունները Վրաստանում ստանում են առավել քիչ ձայն,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն խորհրդային սիմվոլիկայի կիրառման և «անմահ ջոկատի» կողմից անցկացված բողոքի ցույցի առնչությամբ հնչեցված հարցին:

«Սա, իհարկե, ցավալի իրադարձություն է մեզ համար: Կարևոր է, հոգանք այն մասին, որ ռուսական ազդեցությունը չընդլայնվի: Մենք տեսնում ենք, որ նախորդ տարիների ընթացքում Վրաստանում ռուսական ներգործությունը նվազում է: Այդ մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները, ռուսամետ կուսակցությունները Վրաստանում ստանում են առավել քիչ ձայն: Դա մեր իշխանության վաստակներից մեկն է»,- հայտարարել է Իրակի Կոբախիձեն: