Իրաքյան Քրդստանի Էրբիլ օդանավակայանի մոտ երեք անօդաչու թռչող սարքեր են խոցվել

14:40, 16.01.2024

Իրաքյան Քրդստանի Էրբիլի օդանավակայանի մոտ երեք անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականապատ անօդաչուների թիրախը Էրբիլի օդանավակայանում տեղակայված միջազգային կոալիցիայի ռազմաբազան է եղել։

Իրաքի Քրդստանի հակաահաբեկչական ծառայության հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք հարձակման հետևանքով զոհեր կամ ենթակառուցվածքների վնաս կա:

Նշված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էրբիլը բալիստիկ հրթիռներով ռմբակոծվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։

Իրանը հայտնել է, որ հարձակման թիրախը եղել է Իսրայելի հետախուզության շտաբը։

Նմանատիպ