Իրաքյան «Ալ-Նուջաբա» իրանամետ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ իրաքյան իսլամիստական խմբավորումները լիովին համաձայնեցնում են Թեհրանի հետ՝ Իսրայելի դեմ հակահարված տալու համար
Իրաքյան «Ալ-Նուջաբա» իրանամետ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ իրաքյան իսլամիստական խմբավորումները լիովին համաձայնեցնում են Թեհրանի հետ՝ Իսրայելի դեմ հակահարված տալու համար

 

Ըստ իրաքյան «Ալ-Նուջաբա» իրանամետ կիսառազմական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ իրաքյան իսլամիստական խմբավորումները լիովին համաձայնեցնում են Թեհրանի հետ «ճիշտ ժամանակին և տեղում»՝ Իսրայելի դեմ հակահարված տալու համար։

«Երբ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, նա խախտեց Իրաքի օդային տարածքը և միջազգային նորմերը, ԱՄՆ-ը համագործակցեց նրա հետ՝ չնայած Իրաքի հետ գոյություն ունեցող անվտանգության համաձայնագրերին։ Իրանն իրավունք ունի հարձակվել Իսրայելի վրա Իրաքի ցանկացած կետից»,- ասել է «Ալ-Նուջաբա» քաղբյուրոյի անդամ Հայդեր ալ-Լամին։

Նշենք, որ Իսրայելը հոկտեմբերի 26-ին լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, ինչը պատասխան էր հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 200 բալիստիկ հրթիռների։