Ինքնահռչակ «իսլամական պետություն» խմբավորմանը պարտության մատնելուց հետո, Իրաքում առաջին անգամ անց են կացվում խորհրդարանական ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն:
Ընտրությունների ճանապարհով Իրաքի բնակչությունը ընտրելու է 329 պատգամավորի:
Ինքնահռչակ «իսլամական պետություն» խմբավորումը 2013 թվականին սկսել է Իրաքի տարածքների բռնազավթումը: 2015 թվականի համար խմբավորումը վերահսկում էր երկրի մեկ երրորդը, այդ թվում ռազմավարական քաղաքներ՝ Մոսուլը և Տիկրիտը:
2017 թվականին Իրաքի բանակը և քրդական զինված խմբավորումները ԱՄՆ-ի աջակցությամբ պարտության են մատնել «իսլամական պետություն» խմբավորմանը:
Իրաքի կառավարության վրա, ինքնահռչակ «իսլամական պետություն» խմբավորումից ազատվելը նստել է մոտ 100 միլիարդ դոլար:
Իրաքը տարածաշրջանում տնտեսապես ամենա անկայուն պետություններից մեկն է, որտեղ բնակչության 45 տոկոսից ավելին ապրում է աղքատության եզրին:
Հեղինակ -
Edgar Barsegyan