Իրաքում տիրող անկարգությունների ֆոնին Եվրամիությունը բոլոր կողմերին զսպվածության և հանգստության կոչ է անում

11:11, 30.08.2022

Իրաքում տիրող անկարգությունների ֆոնին Եվրամիությունը բոլոր կողմերին զսպվածության և հանգստության կոչ է անում։

Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրամիությունը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և պահպանել հանգստություն։ Կենսական է, որ բոլոր դերակատարները խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել բռնության: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ բոլոր օրենքները պետք է հարգվեն և հաստատությունների ամբողջականությունը պահպանվի։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն լարվածության թուլացման ուղղությամբ և քաղաքական երկխոսության մեջ մտնեն Սահմանադրության շրջանակներում, ինչը միակ ճանապարհն է լուծելու կարծիքների տարաձայնությունները։ Եվրամիությունը հաստատում է իր անսասան աջակցությունն Իրաքի անվտանգությանը, կայունությանը և ինքնիշխանությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ