Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում ենթարկվել են 4 հարձակման։
Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բազաների դեմ կիրառվել են հրթիռներ ու անօդաչու սարքեր։
Զոհերի կամ ենթակառուցվածքի ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական դիմադրության» ուժերը։
ԱՄՆ-ը և միջազգային ուժերը հարձակման են ենթարկվել Սիրիայի հյուսիս-արևելքում երկու դիրքերում: Հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներ են իրականացվել նաև Բաղդադից արևմուտք ընկած Այն ալ-Ասադ ավիաբազայի և Իրաքի Էրբիլի օդանավակայանի մոտ գտնվող բազայի վրա։
Հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի հետ կապված «Քաթաեբ Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը Բաղդադից հարավ՝ սպանելով խմբավորման ութ անդամների: