Իրաքում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են խորհրդարան, առնվազն 60 մարդ վիրավորվել է

17:43, 30.07.2022

Իրաքում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են խորհրդարան, առնվազն 60 մարդ վիրավորվել է,- հայտնում է «BBC»-ն։

Վեց վիրավորի վիճակը ծանր է։ Իրաքի շիա իմամ Մոքթադա ալ-Սադրիի կողմնակիցները կրկին կարողացել են ներխուժել Բաղդադի կանաչ գոտի, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը։

Սկզբում նրանք փորձել են գրավել Իրաքի Գերագույն դատարանի շենքը, իսկ հետո ներխուժել են օրենսդիր մարմին։ Հանրահավաքի մասնակիցները դեմ են երկրի վարչապետի պաշտոնում իրանամետ թեկնածուի առաջադրմանը։ Բողոքի ակցիայի ժամանակ իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Անցյալ տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններում Ալ-Սադրիի քաղաքական դաշինքը ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն քաղաքական ճգնաժամի պատճառով չի կարողանում իշխանության գալ։

Նմանատիպ