Իրաքում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ մի քանի պայթյունների հետևանքով զոհեր կան, պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը
Իրաքում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ մի քանի պայթյունների հետևանքով զոհեր կան, պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը

Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ մի քանի պայթյուն է որոտացել։ Առնվազն չորս մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։

Իրաքի կառավարությունն այսօր արտահերթ նիստ կանցկացնի, որը կքննարկի Իրանի կողմից Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելու և երկու երկրների միջև անվտանգության համաձայնագիրը չկատարելու հարցը։