Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ արկեր են արձակվել:
«Reuters»-ը, հենվելով տեղական աղբյուրի վրա, գրում է, որ սա ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա վերջին հարձակումներից ամենալայնածավալ հարձակումն էր։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ յոթ արկ է ընկել ԱՄՆ դեսպանատան տարածքում։
ԱՄՆ կառավարությունը նշում է, որ հրետակոծության հետևանքով դեսպանատան տարածքը փոքր-ինչ վնասվել է, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել դեսպանատան մոտ լուսադեմին՝ վնասելով Իրաքի անվտանգության ծառայության շենքը։
Միաժամանակ ամերիկացի զինվորականներից մեկը հայտնել է, որ հարձակման թիրախը եղել է նաև Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ և միջազգային այլ ուժեր։