Իրաքի Քութա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 61 մարդ է զոհվել

14:14, 17.07.2025

Իրաքի Քութա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 61 մարդ է զոհվել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվածներից հինգը նույն ընտանիքից են։

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են փրկարարները փորձում փրկել շենքի տանիքում գտնվող մարդկանց։

Մի քանի մարդ անհետ կորած է համարվում։ Հրդեհը մարվել է։

Առևտրի կենտրոնը բացվել է հինգ օր առաջ։

Նմանատիպ