Իրաքի կառավարական բանակը Իրանի հետ սահմանին, լեռնային գոտիներում սկսել է ռազմական հատուկ գործողություն
Իրաքի կառավարական բանակը Իրանի հետ սահմանին, լեռնային գոտիներում սկսել է ռազմական հատուկ գործողություն:
Արտասահմանյան մամուլի տեղեկությամբ, Իրաքի բանակը փորձում է վերահսկողության տակ վերցնել նավթով հարուստ Կիրքուկ նահանգը:
Բաղդադում ասում են, որ նշված գոտում գործում է երկու զինված խմբավորում: Տարածքը, որտեղ իրականացվում է հատուկ գործողություն, պետք է օգտագործվի Իրան նավթի արտահանման համար:
Հիշեցնենք, Կիրքուկի տարածաշրջանից նավթի արտահանման պայմանագիրը Իրաքի և Իրանի միջև ձևակերպվել է անցած տարի դեկտեմբերի 10-ին: Համաձայնագրի համաձայն, մեկ օրում պետք է արտահանվի մոտ 30 000 բարել նավթ: Արտահանումը պետք է սկսվեր անցած շաբաթ, սակայն ինչ ինչ պատճառներով այն հետաձգվել է:
Կիրքուկի նահանգը Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանին չի պատկանում, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում նավթի և գազի ինֆրակառուցվածքները վերահսկվել են հենց քրդերի կողմից: Անցած տարվա հոկտեմբերին Իրաքի կառավարական զորքերին հաջողվել էր վերահսկողություն հաստատել այդ շրջանի վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan