Իրականում Մոլդովային ու Ուկրաինային կարգավիճակը տրված է ավանսի տեսքով, սա խրախուսական առաջխաղացում է ամենավատ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի, ինչպես նաև ծանր վիճակում գտնվող Մոլդովայի համար. Իրակլի Ղարիբաշվիլի 
Իրականում Մոլդովային ու Ուկրաինային կարգավիճակը տրված է ավանսի տեսքով, սա խրախուսական առաջխաղացում է ամենավատ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի, ինչպես նաև ծանր վիճակում գտնվող Մոլդովայի համար. Իրակլի Ղարիբաշվիլի 

Փաստորեն, Մոլդովային ու Ուկրաինային կարգավիճակը տրված է ավանսի տեսքով։ Սա խրախուսական առաջընթաց է ամենավատ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի, ինչպես նաև ծանր իրավիճակում հայտնված Մոլդովայի համար,- այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, միևնույն ժամանակ իրենցից պահանջում են մի շարք բարեփոխումներ իրականացնել։

«Ես գիտեմ, որ քաղաքացիների մեծ մասի մոտ որոշ հարցեր են մնացել, թե ինչու են Մոլդովան և Ուկրաինան ավելի խրախուսվում, ուստի ուզում եմ քաղաքացիներին բացատրել, բացատրել հետևյալը. Մոլդովան և Ուկրաինան բացարձակապես նույն ցուցանիշն ունեն հեռանկարային առումով։ Այսինքն՝ Մոլդովային և Ուկրաինային նույնպես գրվել է, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Խորհրդին նրանց տրամադրել հեռանկար և կարգավիճակ։ Այսինքն, փաստորեն, կարգավիճակը տրված է նախապես, դա խրախուսական առաջընթաց է ամենածանր պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի, ինչպես նաև ծանր վիճակի մեջ գտնվող Մոլդովայի համար։ Միաժամանակ նրանցից խնդրում են մի շարք բարեփոխումներ իրականացնել։ Մեր դեպքում հակառակն է։ Մենք նախ պետք է կատարենք բոլոր այն պայմանները, որոնք կնքվել են, իրականացնենք բարեփոխումներ, առաջնահերթություններ, իսկ դրանից հետո Վրաստանին կարգավիճակ կտրվի։ Ընկերնե՛ր, մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան գտնվում է ամենավատ վիճակում, տարածքների 20 տոկոսն արդեն կորել է, և պատերազմը շարունակվում է։ Մոլդովան նույնպես շատ ծանր վիճակում է, եթե որևէ մեկը տուժել է այս պատերազմից, առաջիններից մեկը Մոլդովան է, քանի որ սահմանամերձ պետություն է և չափազանց շատ են եղել փախստականների, հոսքերը։ Մոլդովայի համար մեծացել են և՛ տնտեսական, և՛ անվտանգության ռիսկերը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի առաջարկությամբ Ուկրաինային և Մոլդովային պետք է թեկնածուի կարգավիճակ տրվի։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Խորհրդին տալ Վրաստանին եվրոպական հեռանկար։

«Մենք խորհուրդ ենք տալիս Խորհրդին տալ Վրաստանին եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա համապատասխանում պայմաններին, այլ ոչ թե նրան թեկնածուի կարգավիճակ տալ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։