«Իրական խոստում III» գործողության նոր փուլի շրջանակներում Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
«Իրական խոստում III» գործողության նոր փուլի շրջանակներում Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ գործողության տասնութերորդ ալիքը սկսվել է գիշերը ժամը 03:00-ին, որի ընթացքում հրթիռային հարձակում է իրականացվել Թել Ավիվի դեմ։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պայթյուններ են լսվել Հայֆա քաղաքի մոտակայքում։ Իրանը պնդում է, որ հարձակման թիրախը ռազմական օբյեկտներն ու օպերատիվ աջակցության կենտրոններն են եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը նաև անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Միաժամանակ, հաղորդվում է, որ հունիսի 13-ից ի վեր Իրանում ձերբակալվել է 22 մարդ՝ իսրայելական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքով։