«Իփսոսի» գործադիր տնօրենը Նիկա Գվարամիայի հայտարարությունը անհեթեթ և զառանցանք է համարում
«Իփսոսի» գործադիր տնօրենը Նիկա Գվարամիայի հայտարարությունը անհեթեթ և զառանցանք է համարում

Բացարձակ անհեթեթություն և զառանցանք, – արձագանքել է «Իփսոսի» գործադիր տնօրեն Բեն Փեյջը՝ «Մթավարի ալիքի» կողմից կոռուպցիոն գործարքների մասին մեղադրանքներին:

«Իփսոսի» գործադիր տնօրենն արձագանքում է «Twitter» սոցիալական ցանցում «Մթավարի ալիքի» տարածած տեղեկատվությանն այն մասին, որ «Իփսոսի ֆրանսիական բյուրոն ներգրավված է եղել կոռուպցիոն գործունեության մեջ և այս ամսվա սկզբին կապ է ունեցել Կախա Կալաձեի հետ։

«Վրացական երազանքի» հասարակայնության հետ կապերի քարտուղար Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 28-ին ճեպազրույց է անցկացրել՝ նշելով, որ «Մթավարի ալիքի» և «Իփսոսի պաշտոնական կայքի տվյալները չեն համընկնում Զուգդիդիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի հետ, որից հետո «Մթավարի ալիքի» ղեկավար Նիկա Գվարամիան «Facebook»-ում գրառում է կատարել «Իփսոսի» վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ Նիկա Գվարամիան մեղադրել է «Իփսոսին» հնարավոր կոռուպցիայի մեջ և ասել, որ դադարեցնում է համագործակցությունը ընկերության հետ։