ԻՊ-ը ստանձնել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
ԻՊ-ը ստանձնել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Համաձայն հաղորդագրության՝ հարձակումն իրականացրել են ԻՊ-ի կողմնակիցները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում ինքնաշեն ռումբ է պայթել, որը կրել է խոցող տարրեր։ Պայթյունի հետևանքով տուժել է 18 մարդ, նրանցից 8-ը դեռ հիվանդանոցում են գտնվում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով միջադեպը, այն անվանել էր ահաբեկչություն։