Ինտերպոլի դեղին ցիրկուլյաի համակարգում, որով փնտրում են անհետ կորած 1 208 մարդու, 18 վրացի կա: Վրաստանի քաղաքացիների մեծ մասը կորել է մանուկ ժամանակ, ուստի ինտերպոլի պաշտոնական կայքէջում հրապարակված են նրանց մանկության լուսանկարները, իսկ այժմյան տարիքի դաշտում նշված է արդեն չափահաս մարդու տարիքը:
2004 թվականին Քութաիսիում ծնված Նուգի Դվալիշվիլին, ով կորել է 9 տարեկանում, այսօր 23 տարեկան պետք է լինի
Յոթ և ութ տարեկան էին կորելու օրը Թամար և Գիորգի Ջավանիները, իսկ այսօր նրանք կլինի 27 և 28 տարեկան: Թբիլիսիում ծնված քրոջը և եղբորը 1997 թվականից ի վեր ոչ ոք չի տեսել:
Անհետ կորած անձանց ցուցակում ամենափոքր երեխայի լուսանկարը պատկանում է 1998 թվականին Թբիլիսիում ծնված Ելենա Ղարսոյանին: Նա կորել է Ֆրանսիայում, 2005 թվականին: