Ինտեռնետի որակի վերահսկման նպատակով ընկերությունները չորս ամսում սպառողների հետ պետք է կնքեն նոր պայմանագրեր
Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը ընդունել է ինտեռնետծառայությունների սահմանման և ստուգման կարգի մասին որոշում:
Հաղորդակցությունների կարգավորիչ ազգային հանձնաժողովի լրատվությամբ, որակը վերահսկել սկսելուց հետո, սպառողները կունենան մեխանիզմ, որի հնարավորությամբ պարբերաբար կստուգեն ինտեռնետի արագությունը:
Դրա հետ մեկտեղ, նրանց հնարավորություն է տրվում ստուգել, թե որքանով է պրովայդեր ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված ինտեռնետի արագությունը համապատասխանում իրական արագությանը: Հանձնաժողովի տվյալներով, դրա հնարավորությունը տալիս է այն ապլիկացիան, որը հասանելի է լինելու ընկերության վեբ կայքում:
«Հանձնաժողովի կողմից ընդունած որոշումը, որի մշակման մեջ ներգրավված էին բոլոր հետաքրքրվող անձինք, ուժի մեջ է մտնում օգոստոսի 15-ից: Մինչ այդ բոլոր ինտեռնետ պրովայդերներին տրվում է չորսամսյա ժամանակահատված, որ համապատասխանեցման բերեն սպառողների հետ կնքված պայմանագրերը»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Բացի այդ, հանձնաժողովում նշում են, որ համակարգի մեկնարկից հետո, հանձնաժողովը առանց սպառողների դիմումի, անձամբ ստուգելու են գործընթացը և խախտումներ հայտնաբերելու դեպքում, օպերատորների նկատմամբ օգտագործելու են օրենքով սահմանված պատժամիջոցները:
Հեղինակ -
Edgar Barsegyan