Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 636 թեստ
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 636 թեստ

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 636 թեստ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, այդ թվում, 11 718-ը՝ հակագենի արագ և 7 918-ը՝ PCR թեստ:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 178 953 դեպք:

Ապաքինվել է ևս 3 045 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 148 332:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 43 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 657: