Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 907 թեստ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 907 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 12-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 907 թեստ, այստեղից 11 064-ը՝ հակագենի արագ թեստով և 7 843-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 907 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 187 006 դեպք:
Ապաքինվել է ևս 3 780 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 154 241:
Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 50 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 744:
Այսօր արձանագրված վարակման 3 907 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 588 դեպք, Աջարիայում՝ 333, Իմերեթիում 599, Քվեմո Քարթլիում՝ 263, Շիդա Քարթլիում՝ 263, Գուրիայում՝ 114, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 299, Կախեթիում՝ 243, Մցխեթա-Մթիանեթիում՝ 83, Սամցխե-Ջավախեթիում՝ 94, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 28:
Այս փուլում երկրում կա 30 995 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 817 մարդ, այդ թվում՝ 2 925-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 910-ը՝ Աջարիայում, 1 377-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 165 ծանր հիվանդ, այդ թվում՝ 529-ը Թբիլիսիում, 151-ը՝ Աջարիայում, 267-ը՝ Իմերեթիում: Այստեղից 442-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 209-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 59-ը՝ Իմերեթիում: 3 227 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 111-ը՝ Թբիլիսիում, 1 506-ը՝ Աջարիայում, 307-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 20 951 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 1 012 մարդ, այդ թվում 280-ը՝ Թբիլիսիում, 145-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 243 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 190 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 20 098 մարդ, Աջարիայում՝ 9 912, Իմերեթիում՝ 5 828»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: