Ինկլյուզիվ կրթությանը աջակցելու նպատակով, մշակվել է աշակերտների համար զարգացնող ակտիվությունների հավաքածու
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինկլյուզիվ կրթության խթանման ծրագրի, տեղեկատվական և մեթոդաբանական աջակցության ենթածրագրի շրջանակներում, հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների համար պատրաստել է «Զարգացնող ակտիվությունների հավաքածու», որը կօգնի աշակերտներին զարգացնել գրավոր, հաղորդակցական, ճանաչողական և շարժիչ հմտությունները: Տեղեկատվությունը տարածում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ըստ նրանց, դասագիրքը, որը բաղկացած է չորս տարբեր`ընթերցանություն, գիր, շարադրություն և մաթեմատիկա մասերից, կօգնի ուսուցիչներին, հատուկ մանկավարժներին և ինկլյուզիվ կրթության մեջ ներգրավված մասնագետներին, պլանավորել ուսման գործընթացը:
«Բացի այդ, հավաքածուն հնարավորություն կտա հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների ծնողներին, հեռավար կրթության ժամանակ, տնային պայմաններում առաջարկել նրանց հետաքրքիր, պարզ և զարգացնող ակտիվություններ: Ինչ վերաբերում է դպրոցներին, ինկլյուզիվ կրթության խթանման ծրագրի շրջանակներում մշակված մեթոդները, ռազմավարությունները, ռեսուրսները և գործողությունների բազմազանությունը կօգնի նրանց հասնել ազգային ուսումնական ծրագրի նպատակներին: «Զարգացնող ակտիվությունների հավաքածու» դասագիրքը հասանելի է այս հղումով՝ http://inclusion.ge/res/docs/20201231171803437.pdf:
Նախարարության գերակայությունը բոլոր աշակերտների համար շարունակական, որակյալ կրթության մատչելիության ապահովումն ու ինկլյուզիվ կրթության զարգացումն է: 2020 թվականին հանրակրթական համակարգում այս ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր: Դրանց թվում ստեղծվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների համար գործնական ուղեցույց `«Դպրոցները համավարակի ընթացքում », պատրաստվել է ուսուցման առցանց մոդուլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների ասիստենտների վերապատրաստման համար և վերապատրաստվել է հանրակրթական դպրոցներում աշխատող հատուկ կրթության կարիք ունեցող աշակերտների մինչև 200 ասիստենտ:
Բացի այդ, հեռավար ուսուցման գործընթացում հատուկ կարիք ունեցող աշակերտների ներգրավումը ապահովելու համար, պատրաստվել են հանձնարարականներ ծնողների համար, ստեղծվել են հատում տեսահոլովակներ ուսուցիչների համար, իսկ բազմամասնագիտական թիմի կողմից իրականացվում է դպրոցների աջակցության ծրագիրը, որը ենթադրում է հատուկ ուսուցիչների համակարգում: Նման աշակերտների ուսուցմանը աջակցում է նաև «Հեռուստադպրոց» նախագիծը, որտեղ հոգեբանների օգնությամբ դասերի ծրագրավորման ժամանակ հաշվի են առնվել նաև այդ աշակերտների հետաքրքրությունները», – նշված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարության մեջ: