Ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար շարժական տուփ պահանջելու ժամկետը լրանում է այսօր, ժամը 14:00-ին
Այսօր, ժամը 14:00-ին լրանում է ժամկետն այն ընտրողների գրանցման համար, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման մեջ և ցանկանում են օգտվել շարժական տուփից:
Ինչպես հայտարարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այս պահի դրությամբ թեժ գծին ստանում են հեռախոսազանգեր: Ինքնամեկուսացման մեջ գտնվող այն ընտրողներն, ովքեր ցանկություն ունեն օգտվել շարժական տուփից, պետք է այսօր գրանցում անցնեն ԿԸՀ-ի թեժ գծով +995 32 251-00-51, մինչև ժամը 14:00-ն:
Շարժական ընտրական տուփից կարող են օգտվել ինքնամեկուսացման մեջ գտնվող այն ընտրողները, որոնց տվյալները պաշտոնապես արձանագրվում են համապատասխան գերատեսչության տվյալների բազայում: