Ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատճառով խորհրդարանը մեկ ամսով կդադարեցնի իր գործունեությունը
Ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատճառով խորհրդարանը մեկ ամսով կդադարեցնի իր գործունեությունը: Ինչպես բյուրոյի այսօրվա նիստին հայտարարեց խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, լիագումար նիստերը կանցկացվեն սեպտեմբերի 7-8-ը, որից հետո գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Ըստ խոսնակի, սեպտեմբերին նախատեսված էր արդարադատության եւ արտաքին գործերի նախարարների լսումը, որը կհետաձգվի և օրենսդիր մարմինը նախարարներին կլսի ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:
Ըստ կանոնակարգի, խորհրդարանը սովորաբար դադարեցնում է օրենսդիր գործունեությունը ընտրություններից մեկ ամիս առաջ: