Ինգուշեթիայի Քարաբուլակ քաղաքում մի քանի ժամ տեւած դիմակայությունից հետո վեց զինված մարտիկ է սպանվել
Ինգուշեթիայի Քարաբուլակ քաղաքում մի քանի ժամ տեւած դիմակայությունից հետո վեց զինված մարտիկ է սպանվել։ Քաղաքում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։ Այս պահին հատուկ գործողությունն ավարտվել է, և իրավապահները պարզում են սպանվածների ինքնությունը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 2-ին Քարաբուլակում հատուկ գործողություն է սկսվել՝ զինված անձանց վնասազերծելու նպատակով։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ Ինգուշեթիայում օպերատիվ խուզարկության ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են զինված անձանց խումբ, որոնք ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել։ Ձերբակալելու փորձի ժամանակ,՛ նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հատուկ ջոկատայինները շրջափակել են շենքերից մեկում գտնվող մարտիկներին։
Անվտանգության նկատառումներից ելնելով մոտակա տների բնակիչները տարհանվել են։