Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի կնոջ, Անա Թոփուրիայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Այս մասին տեղեկություն է տարածում Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնը:
Նրանց փոխանցմամբ, Անա Թոփուրիան որևէ ախտանշան չունի և Թենգիզ Ցերցվաձեի նման, բուժում է ստանում տանը:
Բացի այդ, ՁԻԱՀ-ի կենտրոնում հայտարարում են, որ Թենգիզ Ցերցվաձեն երեկ ունեցել է հազ, կոկորդի ցավ և 37.8 աստիճան ջերմություն:
«Այս պահի դրությամբ Թենգիզ Ցերցաձեն ունի նույն ախտանշանները, սակայն մարմի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է: Թենգիզ Ցերցվաձեն և Անա Թոփուրիան բուժում են ստանում տանը, համապատասխան գայդլայններով և արձանագրություններով»,- ասվում է Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տեղեկության մեջ: